ԴԵՄՔԸ

Խաղողը և գինին ունեն հրաշագործ ազդեցություն դեմքի մաշկի համար:Դեռ հնագույն ժամանակներում  թագուհիները օգտագործել են դրանցից պատրաստված դիմակներ և քսուքներ:

Wine  and  grapes  SPA-ում ձեր դեմքի մաշկին յուրահատուկ գեղեցկություն և թարմություն կհաղորդի խաղողի և գինու շոգեբաղնիքը,պիլինգը (մաքրումը) խաղողի կորիզով,դիմակները և մերսումը խաղողի կորիզի յուղով:

1.Դեմքի շոգեբաղնիք-կատարվում է խաղողով,գինով,խաղողի տերևներով,խաղողի թարմ ճզմվածքով և այլ բնական նյութերով`հաշվի առնելով մաշկի տեսակը:Դեմքի շոքեբաղնիքը լայնացնում է մաշկի ծակոտիները, լավացնում դեմքի մաշկի նյութափոխանակությունը,արյան շրջանառությունը,կարգավորում է ճարպագեղձե- րի նորմալ աշխատանքը,նպաստում մահացած,անպետք բջիջների արագ հեռացմանը:Այն տևում է 15-20րոպե: Դրան հաջորդում է դեմքի պիլինգը խաղողի կորիզով և նրա ճզմվածքով:

2.Դեմքի մաքրում խաղողի կորիզով և թարմ ճզմվածքով-մատերի նուրբ շարժումով կատարվում է դեմքի մաքրում խաղողի կորիզով:Խաղողի կորիզը հեռացնում է դեմքի մաշկի մահացած բջիջները,սև կետերը:Այն մաքրում,սպիտակացնում և յուրահատուկ փայլ ու տեսք է տալիս դեմքին:5-10 րոպե կատարելով այս պրոցե- դուրան` ձեր մաշկը կստանա առողջ տեսք:Այնուհետև դեմքի մաշկին դրվում է դիմակ:

3.Դիմակ-քանի որ խաղողի և գինու բաղադրության մեջ կան հազարավոր օգտակար նյութեր,ուստի նրան ցով պատրաստված դիմակները ունեն մաշկը ձգող,ավելորդ փայլը վերացնող,երիտասարդացնող,կնճիռները վերացնող,մաշկը թարմացնող,գույնը բացող,սպիտակացնող,մաշկի վերականգնումը (ռեգեներացիան) արագա ցնող,տոնուսավորող հատկություն:

Դեմքի մաշկը դառնում է սպիտակ,էլաստիկ,մաքուր և երիտասարդ:Դիմակները պատրաստվում են խաղո ղով,գինով,ինչպես նաև բազմաթիվ այլ բնական նյութերով,յուրաքանչյուրի մաշկի համար հատուկ բաղադրա- տոմսով:Տարբեր մաշկերի  համար օգտագործվում են խաղողի և գինու տարբեր տեսակներ:

Դիմակը մաշկի վրա դրվում է 15-20 րոպե,որից հետո լվացվում է տաք ջրով և խաղողի լոսիոնով:Այնուհետև կատարվում է դեմքի մերսում խաղողի կորիզի յուղով:

4.Դեմքի մերսում խաղողի կորիզի յուղով-խաղողի կորիզի յուղը ինչպես և խաղողը ունեն բազմաթիվ դրական ազդեցություններ դեմքի մաշկի վրա:15-20 րոպե վայելելով այդ եդեմական հաճույքը`ձեր մաշկը կստանա իդեալական տեսք:

Վայելեք  wine and grapes SPA-ի հաճույքը,մի քանի րոպե տեղափոխվենք անտիկ աշխարհ և զգացեք ձեզ գեղեցկության աստվածուհի:

http://pekar35.ru/kivi-zaym-bistro-1.phpнеобходимы средства в долг diegoplage.com взять кредит под бизнесдолг деньги онлайн заявка в