Ուշադրություն…

Ողջու՜յն մեր բազմահազար էջակիցներին… Ձեզ ցավով, բայց միաժամանակ մեծ ոգևորությամբ ցանկանում ենք տեղեկացնել Wine & Grapes Spa -ի աշխատանքային գործունեության ժամանակավոր դադարի մասին…Վերջինս, իհարկե, նպատակաուղղված է Ձեր իսկ բարօրությանը: Շուտով Ձեզ դիմավորելու ենք ավելի լավ ու հետաքրքիր պայմաններում… Ձեզ սպասվում է բոլորովին այլ ոճ ու զարմանահրաշ միջավայր…

Ընթացիկ տեղեկությունների համար կարող եք հետևել մեզ այս կայքում կամ facebook-յան մեր էջի գրառումներին /Wine & Grapes Spa:

 

Խաղողով  և  գինով  SPA

    Խաղողով և գինով SPA-ն ձեզ հնարավորություն կտա զգալու Արարատյան դաշտի քաղցրահամ խաղողի պտուղների կենսական  ուժը:Մի քանի րոպե ընկղմվելով այդ պտուղներից պատրաստված գինու մեջ, դուք կզգաք հայկական խմիչքի կախարդական հատկությունները, կզգաք ձեզ առույգ,ուժեղ և երիտասարդ:

     Գինով լոգանքը, շոգեհարումը, խաղողի կորիզով և թարմ ճզմվացքով մաշկի պիլինգը,մերսումը խաղողի յու ղով և շա՜տ ու շա՜տ այլ պրոցեդուրաներ ձեզ կտեղափոխեն մեկ  այլ՝ եդեմական աշխարհ: Մեզ մոտ դուք անվճար կհամտեսեք խաղողի արևահամ հյութը և նրանից պատրաստված աստվածային խմիչքը`գինին :

      Առաջին ծառը, որ տնկեց Նոյը`խաղողն էր: Խաղողը Աստծո երկնային պարգևն է մարդկությանը: Պատահական չէ,որ խաղողը համարվում է ընտրյալ ազգի խորհրդանիշը,իսկ գինին`արյան և կյանքի:Այն ունի բացառիկ բաղադրություն,ինչը հայտնի էր դեռ 7000 տարի առաջ:Հայտնի շատ գիտնականներ,ինչպես և Հիպո- կրատը,պնդել են,որ այն իր բաղադրությամբ գրեթե չի տարբերվում մայրական կաթի բաղադրությունից: Այսինքն, նրա մեջ կան բոլոր այն նյութերը, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի կենսագործնեությունը ապահո- վելու համար.ջուր,շաքարներ,օրգանական թթուներ,ածխաթթուներ,սպիտակուցներ,հանքային նյութեր,ազո- տային նյութեր,Vr,Zn,Ca,երկաթի աղեր,դաբաղանյութեր,ներկանյութեր,բջջաթաղանթ,օսլա,պեկտինային նյու- թեր,վիտամիններ(C,A,E,B,B2,B5,B6,B9,P,PP),հակաուռուցքային նյութեր:

      Աստված պարգևեց խաղողը ժողովրդին`առողջ ապրելու և կյանքը վայելելու համար,իսկ մենք հնարավորություն ենք տալիս ձեզ` զգալու  խաղողի և գինու աստվածային համն ու ուժը  wine and grapes  SPA-ի միջոցով: